ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայ-լեհական բարեկամության և մշակութային համագործակցության նոր էջ
Լեհաստանի Հանրապետության Չեխանովեց քաղաքում իրականացված գործուղման և հայ-լեհական համագործակցության ծրագրերի շրջանակում Եղեգնաձորի համայնքապետարան-ի պատվիրակության կազմում կարևոր և հիշարժան մասնակցություն ունեցանք։
Այս այցը բացառիկ հնարավորություն էր փոխանակելու կրթամշակութային փորձը, ծանոթանալու Չեխանովեց համայնքի կրթամշակութային ծրագրերին և ձևավորելու համագործակցության նոր հեռանկարներ։
Գործուղման ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ Չեխանովեց համայնքի ղեկավարության, հանրային գրադարանի, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին գրադարանների միջև համագործակցության, մասնագիտական փոխայցելությունների, ինչպես նաև երեխաների և երիտասարդների մասնակցությամբ համատեղ կրթամշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Եղեգնաձորի համայնքապետարանին՝ ի դեմս համայնքապետ Դավիթ Հարությունյանի, վստահության և աջակցության համար՝ պատվիրակության կազմում ընդգրկելով «Վայոց ձորի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արփինե Ավագյանին և գրադարանավար-օպերատոր Մարիամ Աբրահամյանին։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Լեհաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսության ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանին՝ աջակցության, հետևողական աշխատանքի, ջերմ վերաբերմունքի և այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նրա աջակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական կապերի ամրապնդման և գործընկերային հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Չեխանովեց համայնքի մեր գործընկերներին՝ ջերմ ընդունելության, անկեղծ հյուրընկալության և համագործակցության պատրաստակամության համար։
Վստահ ենք, որ այս այցը կդառնա նոր նախաձեռնությունների, համատեղ ծրագրերի և հայ-լեհական բարեկամական կապերի հետագա զարգացման ամուր հիմք։
#ՀայԼեհականԲարեկամություն#ՄշակութայինՀամագործակցություն#Եղեգնաձոր#Չեխանովեց#ՎայոցՁորիՄարզայինԳրադարան#Հայաստան#Լեհաստան#ՄիջազգայինՀամագործակցություն























