Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԾԻԾԱՂԻ ՄԱՍԻՆ

Այսօր ծիծաղի միջազգային օրն է։

  • ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղն ամրացնում է օրգանիզմի իմունիային համակարգը, իջեցնում է զարկերակային ճնշումը, նվազեցնում է սթրեսային հորմոնների արտադրությունը և արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնի` էնդորֆինի քանակը:
  • Մեծ է ծիծաղի հատկապես հոգեբանական կողմը: Ծիծաղը մեղմում է վախն ու տագնապը, օգնում ավելի թեթև ընկալել հաճախ հանդիպող տհաճ երևույթները, իրավիճակները:
  • Ծիծաղը ամրացնում է նաև հարաբերությունները: Միասին ծիծաղելու ժամանակ միմյանց միջև կապ է ստեղծվում:
  • Այն մարդիկ, ովքեր հաճախ են ծիծաղում, հիմնականում հանդիսանում են իրենց շրջապատի համախմբողն ու լավ տրամադրություն ստեղծողը, ինպես նաև կարողանում են իրենց կողմ ձգել օտար մարդկանց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով