Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Հետաքրքիր է իմանալ

ՄԵՆՔ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆՔ

Նորից հաճելի պահեր ապրեցինք, երբ Armenia TV -ի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի աշնանային եթերաշրջանում (05.11.2022թ) Վայոց ձորի մարզային գրադարանի լավագույն ընթերցող Ծովինար Կոստանյանի հնչեցրած հարցը վերաբերում էր հենց մեր գրադարանին, որի շուրջ հաղորդաշարի շրջանակներում հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին։

Վայոց ձորի մարզային գրադարանի շուրջ 2 տարվա պատմություն ունեցող նորարար ու յուրօրինակ անկյան մտահղացման հեղինակը գրադարանավար-օպերատոր Mariam Abrahamyan-ն է, իսկ emoji -ները նկարել է մանկական բաժնի գրադարանավար Տատյանա Հայրապետյանը։

Շնորհակալություն մեր լավագույն ընթերցող Ծովինար Կոստանյանին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աջակցել գրադարանին, իսկ ովքեր ցանկություն ունեն տեղում տեսնելու մեր տարբերվող և գեղեցիկ անկյունները՝ սիրով սպասում ենք ձեզ Վայոց ձորի մարզային գրադարանում։

Տեսանյութը՝ Armenia TV -ի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով