Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
ՀայտարարություններՀիշենք մեր մեծերին

ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի կունենա «Խոսքի հինավուրց տանիքների տակ» խորագիրը կրող պոեզիայի ժամ՝ նվիրված հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հրաչյա Թամրազյան / Hrachya Tamrazyan-ի 70-ամյակին:

Սիրով սպասում ենք։

ՈՂՋԱԿԻԶՈՒՄ

Ինձ մի սպանիչ թախիծ է պատել` գոյության թախիծ,

քանզի խորտակվող ու մահակործան

այս տիեզերքում

մենք չենք լինելու,

և մեզ սնուցող արեգակները

և արևները

այրելու են իր խանձարուրի մեջ

մայր մոլորակին…

Բայց ո՞վ կարող է

ցավն այց հրկիզել,

խլացնել ճիչերն

ու անլռելի աղաղակները

ամուլ, ցեղասպան

այս տիեզերքում,

որ չունի դարման ու սպեղանի,

բացի բառերից.

«Մի՛ սպանաներ…»:

Թող այդպե՛ս լինի,

երբ երկիքն ի վեր

անմեղ արյունն է դեռ աղաղակում,

Թող այդպե՛ս լինի,

քանզի գոյության մութ անկյուններում

կրկին ոճրագործ

միտքն է ճենճերում,

և մահակործան

ու դղրդացող

իր տաճարներում

տիեզերքն ինքն է

ողջակիզվելու…

Հրաչյա Թամրազյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով