Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Հետաքրքիր է իմանալ

ԿԱՐԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

«Գիրքը թմրանյութ է կոշտ կազմով։ Ես գրքերի երջանիկ զոհ եմ»։

Կարլ Լագերֆելդ

Նորաձևության գերմանացի մոդելյոր, դերասան և լուսանկարիչ Կ․ Լագերֆելդը գրքերի մեծ սիրահար էր։ Նա ամբողջ կյանքը գրքեր էր հավաքում։ Անձնական գրադարանում ուներ մոտ 300 հազար գիրք՝ պատմության, արվեստի, դիզայնի, նկարչության, ճարտարապետության, կենսագրական, ճամփորդության, սննդի և այլ տեսակ գրքեր։

Կ․ Լագերֆելդը տիրապետում էր գերմաներենին, ֆրանսերենին, իտալերենին, անգլերենին ու գրքերը կարդում էր բնագիր լեզվով։ Ֆրանսիացի դասական Ժան Ռասին, Ռիլկե, Հոմերոսի «Իլիական»՝ ահա մի քանի սիրելի հեղինակներից։ Իսկ ժամանակակից գրականություն չէր կարդում։ Եվ նույնիսկ գրքերը դասավորում էր հորիզոնական՝ ուղղահայացի փոխարեն և դրա մեջ հարմարավետություն տեսնում…

«Ես ավելի շատ գրքեր ունեմ, քան դրանց համար դարակներ։ Եվ ես բոլորը ընթերցել եմ։ Ես նման եմ Շվարցենեգերին, միայն մարզում եմ ուղեղը»։

Կ․Լագերֆելդ

Գրքի այնպիսի մեծ սիրահար էր, որ 2000թ․ Փարիզում հիմնադրել է սեփական հրատարակչություն ”Librarie 7L” անունով և բացել մի քանի գրախանութ։ Անգամ ստեղծել է օծանելիք գրքերի բույրով։ Այն կոչվում է ”Paper Passion” և վաճառվում է գրքի տեսք ունեցող տուփիկներով։

Կարլ Լագերֆելդը հրատարակել է գրքեր, որոնք վերաբերում են արվեստի աշխարհին և բարձր նորաձևությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով