Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Հետաքրքիր է իմանալ

ԳԻՏԵՔ ՈՐ

1⃣Գրադարաններից առավել հաճախ գողացվող գիրքը Աստվածաշունչն է, որին հաջորդում է Գինեսի ռեկորդների գիրքը:

2⃣Առաջինը գրադարանային դասակարգման համակարգը հայտնագործվել է Հան կայսրության օրոք: Սակայն Հյուսիսային Ամերիկայում համարում են, որ գրքերի անձնական հավաքածուները հայտնվել են ֆրանսիացի վերաբնակիչների շնորհիվ XVI դարում:

3⃣Առաջին գրադարանավարը եղել է Զենոդոտը Եփեսոսից: Նա եղել է հույն գրականագետ-քննադատ, քերականության գիտակ, ինչպես նաև Հոմերի մեկնաբան, ով Ալեքսանդրիայի գրադարանում դարձավ առաջին գրադարանավարը:

4⃣Ամենաբարձր գրադարան ամբողջ աշխարհում, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, գտնվում էՇանհայում (Չինաստան) ՝ JW Մարիոթ հյուրանոցի 60-րդ հարկում: Այն գտնվում է փողոցից 230,9 մետր բարձրության վրա: 103 գրադարակները անդադար ընդլայնում են իրենց չինարեն եւ անգլերեն գրքերի հավաքածուները: Ի դեպ, գրադարանի տարածքը մեծ չէ, ընդհամենը 57 քառակուսի մետր:

5⃣Աշխարհի ամենափոքր գրադարանները հայտնվելեն Նյու Յորքի փողոցներում: Նրանք ունեն մեկ տեղ միայն մեկ ընթերցողի համար,համալրված են 40 գրքերով, որոնք պահվում են վառ դեղին շենքերում:Այս գրադարանների նպատակն է կյանքի խելահեղ տեմպերով քաղաքներում բնակվող քաղաքացիներին օգնել վերցնել ընդմիջում և մի լավ պատմություն կարդալ:

6⃣Ամենահին գործող գրադարանը գտնվում է Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու Սուրբ Կատարինե վանքում: Այն կառուցվել է VI դարի կեսին , դառնալով նաեւ կրոնական նյութերի քանակով երկրորդ խոշորագույն հավաքածուն ունեցողը աշխարհում (Վատիկանից հետո ): Այն փակ է հանրության համար, իսկ գիրք վերցնել կարող են միայն վանականները ու հատուկ հրավիրված ուսանողները:

7⃣Ֆրանսիայի ազգային գրադարանի մեր օրերում գործող ամենահին հանրային գրադարանն է: Այն սկսել է իր աշխատանքը 1368 թվականից, երբ դեռ տեղակայված էր Լուվրում:

8⃣Ամենալայն գիրքը աշխարհում “The Klencke Atlas”-ն է, 1,75 մետր երկարությամբ և 1,90 մետր լայնությամբ: Գիրքը շատ ծանր է և տեղափոխելու համար պետք է վեց մարդ, իսկ բացելու համար` երկու մարդ:

9⃣Աշխարհի ամենաթանկ գիրքը ունի ընդհամենը 13 էջ, բայց դա մոտավորապես արժի 153 միլիոն Եվրո: Գրքի վերնագիրն է “The Task” , որը գրել է Թոման Ալեքսանդր Հարդմանը:

1⃣0⃣Ամբողջ ժամանակների ամենավիճաբանվող գիրքը “Lolita”-ն է, որի հեղինակն է Վլադիմիր Նաբակովը: Այս գիրքը քննարկման առարկա է դարձել իր հրատարակվելու թվից` 1955 թվականից: Գիրքը հրատարակվել է Ֆրանսիայում, բայց արգելվել է այնտեղ և նաև այլ քաղաքներում` ինչպիսին են Միացյալ Թագավորությունը, Հարավային Աֆրիկան, Արգենտինան, Նոր Զելանդիան:

1⃣1⃣Ամենահայտնի գրախանութն աշխարհում կոչվում է Shakespeare : Այն գտնվում է Փարիզում` Բուչարի փողոցում: Գրախանութը դարձավ հայտնի բազմաթիվ այցելուների և զբոսաշրջիկների շնորհիվ:

1⃣2⃣Կոնգրեսի գրադարան

Աշխարհի ամենամեծ գրադարանը ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1800թ.-ի ապրիլի 24-ին՝ նախագահ Ջոն Ադամսի կողմից։ Նա ստորագրում է հրաման մայրաքաղաքը Ֆիլադելֆիայից Վաշինգտոն տեղափոխելու մասին, ինչպես նաև պետական բյուջեից հատկացնում է 5000$ ?(որը այն ժամանակ բավականին մեծ գումար էր) Կոնգրեսին անհրաժեշտ գրքեր ձեռք բերելու համար։ Ստեղծված գրադարանից կարող էին օգտվել միայն ԱՄՆ նախագահը, փոխնախագահը, Սենատի անդամները և ներկայացուցչական պալատի (Կոնգրես) անդամները, այդ իսկ պատճառով էլ այն անվանվեց Կոնգրեսի գրադարան։ Այժմ գրադարանը ունի 155.3մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 1.7մլն մարդ։

1⃣3⃣Բրիտանական գրադարան

Մեծությամբ երկրորդ գրադարանը Բրիտանական գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1972 թ.-ին, երբ ընդունվեց Բրիտանական գրադարանի մասին օրենքը։ Այս օրենքի համաձայն միավորվեցին Բրիտանական թանգարանի, Ազգային կենտրոնական, Պատենտային բյուրոի, ինչպես նաև Բրիտանական ազգային մատենագրության խորհրդի,տեխնիկական և գիտական ինֆորմացիայի ազգային բյուրոյի գրադարանները։ Գրադարանն ունի 150մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 2.29մլն մարդ։

1⃣4⃣Նյու Յորքի հանրային գրադարան

Երրորդ ամենամեծ գրադարանը Նյու Յորքի հանրային գրադարանն է։ Այն հմարվում է նաև աշխարհի ամենամեծ գիտական գրադարաններից մեկը։ Գրադարանը հիմնադրվել է նվիրատվությունների հաշվին։ Գրադարանի առաջին նվիրատուներից մեկը Նյու Յորքի նահանգապետ Ջոն Տիլդենն էր, որն իր ունեցվածքի մեծ մասը (մոտ 2.4մլն $?) նվիրաբերում է Նյու Յորքում անվճար գրադարան և ընթերցասրահ ստեղծելուն։ Մյուս մեծ նվիրատվությունը կատարել է նյու յորքցի մեծահարուստ Ռոբերտ Ուտսը։ Այժմ այս գրադարանում կա 53.1 մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 18 մլն մարդ։

1⃣5⃣Կանադայի գրադարանն ու արխիվ

Մեծությամբ չորրորդ գրադարանը Կանադայի գրադարանն ու արխիվն է։ Այն պատասխանատու է երկրին վերաբերվող փաստաթղթերի ու գրականության և այլ մշակույթային արժեքների հավաքման և պահպանման համար։ Գրադարանը գտնվում է Օտտավայում։ Այն հիմնադրվել է 2004 թ.-ին՝ Կանադայի խորհրդարանի կողմից և իր մեջ է ներառում Կանադայի ազգային արխիվը և Կանադայի ազգային գրադարանը։ Գրադարանն ունի 48 մլն նմուշ։

1⃣6⃣Ռուսաստանի ազգային գրադարան

Մեծությամբ հինգերորդ գրադարանը Ռուսաստանի ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1862 թ.-ի հունիսի 19-ին Մոսկվայի հանրային թանգարանի և Ռումյանցևյան թանգարանների կազմում։ Գրադարանն ունի 44.8 մլն նմուշ, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 1մլն մարդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով