Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

ՎԱԼԵՐԻ ՄԱՆՏՈ

Վալերի Մանտոն սիրահարված է Ստամբուլին ու դրա բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։ Հենց այս ցածր բնազդներն է Ռեջեփ Էրդողանը բորբոքում «քաոսի եզրին հայտնված այս երկրում, որը դեգերում է արմատականության և բռնապետության միջև»։
Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գլխավոր հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրողներ, հետևում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածեր այս դժոխքը, որում ապրում ենք»։
Այս դժոխքում է, որ մոլեռանդների ամբոխը մի երեկո, Ռամադանից հետո, ծեծում է երաժշտական խանութի տիրոջն ու հաճախորդներին, որոնք Radiohead_ի նոր ալբոմն էին լսում։ Այս դժոխքում են ահաբեկիչները 2016_ին հարձակվում Աթաթուրքի օդակայանի վրա։ Այն նույն օդակայանի, որտեղով 2017_ին հերոսուհին փախչում է Ֆրանսիա՝ իր վիզայի ժամկետը լրանալուն պես։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով