Հինգշաբթի, 2 Մայիսի, 2024
Արի գրադարան

100-ԱՄՅԱ ԳՐԱԴԱՐԱՆՆ ԱՅՍՕՐ

ՀՀ կառավարության 06.06.02 թ. N 886-Ն որոշման համաձայն, 2003 թվականին «Վայոց ձորի հանրապետական գրադարանը» վերակազմավորվեց «Վայոց ձորի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի։

Գրադարանը առանց սահմանափակումների ձևավորում և օգտվողներին է տրամադրում ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուն, իրականացնում է գրադարանային տեղեկատվական-մատենագիտական աշխատանք, գրադարանից օգտվողներին տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, ընթերցողներին մատուցում գրադարանային տարբեր բնույթի ծառայություններ, իրականացնում է տպագիր արտադրանքի հավաքածուի համալրում` ձեռքբերումների, նվիրաբերումների, գնման, փոխանակումների միջոցով։

Վայոց ձորի մարզային գրադարանը կազմված է հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներից՝ տնօրենություն, հաշվապահություն, համալրման, մշակման, գրադարանային գործի ավտոմատացման և առցանց աշխատանքների համակարգման բաժին, սպասարկման և գրադարանային հավաքածուի պահպանման բաժին, մանկական բաժին, տնտեսական բաժին։

ՀԱՄԼՐՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ, ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ԱՌՑԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆ

Վայոց ձորի մարզային գրադարանի վերոնշյալ բաժինը
▪️ կազմակերպում և կատարում է գրադարանային հավաքածուի համալրման, տեխնիկական ու մատենագիտական մշակման աշխատանքները,
▪️վարում է ֆոնդի հաշվառման, գրանցման, մուտքի ու ելքի փաստաթղթերը, գումարային և առանձնակի հաշվառման մատյանները,
▪️ստեղծում է գրադարանային հավաքածուի էլեկտրոնային շտմարան,
▪️ կատարում է գրքային ֆոնդի մուտքագրում ԿՈՀԱ համակարգ և մամուլի թվայնացման աշխատանքներ,
▪️կազմակերպում և ղեկավարում է առցանց աշխատանքները, պատրաստում յուրօրինակ տեսանյութեր։
Նկարում բաժնի աշխատակիցներն են՝ աշխատանքի պահին։
Բաժնի վարիչ Սուսան Խաչատրյան, գլխավոր գրադարանավար Նարինե Ավետիսյան, առաջին կարգի գրադարանավար Քրիստինե Հովսեփյան, գրադարանավար-օպերատոր Մարիամ Աբրահամյան։

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ

Սպասարկման և գրադարանային հավաքածուի պահպանման բաժինը սիրով ու ժպիտով միշտ սպասում է իր սիրելի ընթերցողներին։ Այն նաև

▪️Ապահովում է ընթերցողներին անհրաժեշտ գրականության ընտրությունը և արագ սպասարկումը,

▪️Կատարում է աշխատանք գրքային ֆոնդի հետ, վերահսկում է գրքերի վերադարձման ժամկետները, հաշվառում է ընթերցողների կողմից մերժված, ինչպես նաև անհրաժեշտ գրականությունը և դրանց հիման վրա կազմում նոր գրքերի ձեռքբերման ցանկեր։

▪️Աշխատանք է տանում այբբենական և կարգային գրացուցակների հետ, իրականացնում ոչ պիտանի գրականության օտարում։

▪️ Իրականացնում է մատենագիտական սպասարկում՝ թեմատիկ, երկրագիտական քարտարանների կազմում,

▪️ Ընթերցասրահում ընթերցողների համար ապահովում է անձեռնմխելի գրականության, օրաթերթերի, ամսագրերի տրամադրում և համացանցից օգտվելու հնարավորություն։

▪️ Կազմակերպում է գրական գեղարվեստական, գրական երաժշտական ցերեկույթներ, գրքի քննարկումներ, շնորհանդեսներ, ընթերցողական կոնֆերանսներ, հանդիպումներ, պոեզիայի ժամեր։

Նկարում բաժնի աշխատակիցներն են՝ բաժնի վարիչ Վարդ Շահբազյան, մատենագետ Գայանե Հարությունյան, գրադարանավարներ Արմենուհի Սահակյան, Սոֆյա Ներսիսյան և Ֆեդուրա Գասպարյան։

Վայոց ձորի մարզային գրադարանը, լինելով տարածաշրջանի կարևորագույն կրթամշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություններից մեկը, մշտապես աչքի է ընկնում իր ակտիվ, եռանդուն ու արդյունավետ գործունեությամբ։ Մեր գրադարանն ամեն օր ամեն ժամ արարում, ստեղծում ու ստեղծագործում և կյանքի է կոչում բազում նորարար մտքեր ու գաղափարներ, և անհամեստություն չթվա, բայց այդ ամենն իրականացնում է ամենաակտիվ, ամենանորարար, ամենակրեատիվ, ամենակենսուրախ գրադարանային թիմը, որի գլուխ կանգնած է ամենա-ամենա մարդ, ընկեր, մտերիմ և վերջապես տնօրեն

Арпине Авагян -ը։

Վայոց ձորի մարզային գրադարանն աշխատում և շարունակելու է աշխատել նույն ոգով ու աշխատասիրությամբ, մեր աշխատանքը լինելու է հարատև, մշտապես կանգուն, մշակութային նոր անցուդարձերով հարուստ, կրթական մի շարք նորարար ծրագրերով հագեցած, ու այս հրաշալի ԹԻՄԸ աշխատելու է ամենայն պատասխանատվությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով