ԱՇԽԱՐՀԸ ԳՈՒՆԱՎՈՐԱԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ
Հովհաննես Ադամյան (1879–1932)
1879 թ. փետրվարի 5-ին ծնվել է նշանավոր հայ գյուտարար ու ճարտարագետ Հովհաննես Ադամյանը՝ գունավոր հեռուստատեսության հիմնադիրը։ Նա հեռուստատեսության և հեռահաղորդակցության ոլորտում հեղինակել է շուրջ 20 գյուտ։
Դեռ մանկուց հետաքրքրված լինելով գիտությամբ՝ Ադամյանը ուսանել է Մյունխենի, Ցյուրիխի, Բեռլինի և Սորբոնի համալսարաններում։
1908 թ. նա առաջինն էր, որ ապացուցեց էլեկտրականության միջոցով պատկեր փոխանցելու հնարավորությունը։
1925 թ. Երևանի պետական համալսարանում ստեղծեց «Հեռատես» եռագույն պատկերման սարքը՝ գունավոր հեռուստացույցի նախատիպը։
Գիտությունից բացի, Ադամյանը սիրում էր արվեստը, նկարում էր, հետաքրքրվում երաժշտությամբ ու ճարտարապետությամբ, նաև հրաշալի շախմատիստ էր։
Նրա կյանքն ու գործունեությունը վառ օրինակ են գիտության ու ստեղծագործ մտածողության միասնության։
Հպարտանանք մեր մեծ գիտնականով:
