Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

«ԿԱՐՇՄ»
«Կարշմը» Վայոց ձորի շատ յուրահատուկ ճաշատեսակներից է։ Վերջինս պատրաստվում է չամանի յուրահատուկ հոտով նույնանուն բանջարից, որն աճում է Վայոց ձորի և Նախիջևանի սարերում։ Գարնանը հավաքած և խնամքով չորացված բանջարը կտրտում են, գոլ ջրով թրջում, թողնում ամբողջ գիշեր։ Հաջորդ օրը եփում են մի քանի ժամ, մինչև բանջարը լրիվ եփվելը։ Ոմանք ոսպի հետ լցնում են նաև մի բուռ սիսեռ։ Վերջում թանձրացնում են ալյուրով և ավելացնում են աղացած ընկույզը։
Այս թանձր ապուրն ուտում են՝ ավելացնելով սխտոր ու բրդելով չոր լավաշ։ Հետը առանձին մատուցում են նաև կարմիր կծու բիբար։
Չնայած բուսական ծագմանը, այս ճաշատեսակը շատ սննդարար է, ինչի համար դրան երբեմն «բուսական խաշ» են անվանում։
Կարշմը հիմնականում եփում են պասի ժամանակ, սակայն այդ դեպքում կաթը բաղադրատոմսից դուրս է գալիս և ապուրը թանձրացվում է միայն ալյուրով։
Նյութը վերցված է Ռուզան Ղազարյանի և Շիրակ Միքայելյանի «Վայոց ձորի ավանդական խոհանոց» գրքից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով