ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ_156
Այսօր հայ նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է։
Փանոս Թերլեմեզյանը (1865-1941) հայ կերպարվեստի ռեալիստական ուղղության ականավոր ներկայացուցիչներից է: Թեև նկարիչն իր ստեղծագործական բազմաժանր հարուստ ժառանգության մեջ թողել է բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ ստեղծագործություններ, նատյուրմորտներ, սակայն Թերլեմեզյանի արվեստում գերակշռող ժանրը բնանկարն է. նա իր ներդրումն է ունեցել հայ ռեալիստական բնանկարի զարգացման գործում:
<<Ես եկել եմ իմ ճակատի քրտինքը խառնելու հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը՝ իմ Հայաստանը, վերաշինենք>>։
Փ. Թերլեմեզյան