ԲԱՐԲԱՌԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Նախագծային աշխատանքի մեկնարկը Վայոց ձորի մարզային գրադարանում
Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի 7-րդ դասարանի աշակերտները` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Ավետիսյանի ուղեկցությամբ։
Երեխաները գրադարանում ծանոթացան Վայոց ձորի բարբառների բազմազանությանը, լսեցին առակներ` վայոցձորյան տարբեր բարբառներով, որոնք ներկայացրին մեր գրադարանավարները։
Մասնակիցները որոշեցին գեղեցիկ տեսանյութ պատրաստել գրադարանավարների մասնակցությամբ` իրենց նախագծային աշխատանքի համար։ Համագործակցությունն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում։