Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
Միջոցառումներ

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Արի ճանաչենք մեդիան» խորագիրը կրող մեդիագրագիտության դասը՝ Վայոց ձորի տարածաղրջանային պետական քոլեջի, «իրավագիտություն» մասնագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։

  • Դասընթացի ընթացքում քննարկումներն օգնեցին հասկանալ
  • Ինչպես տարբերել կեղծ տեղեկատվությունն իրականից,
  • Ինչպես օգտվել միջազգային լրահոսից, կարդալ, տեղեկանալ, բայց չտարածել եւ մոլորության մեջ չգցել ուրիշներին՝ անհայտ ծագում ունեցող կայքերի տարածած ինֆորմացիայով,
  • Ի՞նչ անել կիբերվտանգներից հնարավորինս խուսափելու համար։

Գիտելիքներն ավելի ամրանդվեցին «Ցանցառ» ինտերակտիվ կրթական խաղի միջոցով, որի նպատակն է համակարգչի և ինտերնետի օգտատերերին տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել պաշտպանվել` ներկայացնելով անվտանգության առկա հնարավորություններն ու գործիքները:

Պետք է հստակ գիտակցել, որ մեդիան հզոր զենք է, երկրի հայելին է, եւ պետք է ծայրահեղ զգույշ լինել ցանկացած ինֆորմացիա տարածելիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով