Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

ՀՈՎԱԶԱՁՈՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ

#գրքիքննարկում

#ՎախթանգԱնանյան120

Վայոց ձորի մարզային գրադարանը հյուրընկալել էր Ագարակաձորի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին՝ ուսմասվար Ա. Ամիրաղյանի և դասղեկ Ա. Հակոբյանի ուղեկցությամբ։

Նրանք շրջայց կատարեցին գրադարանում, հիացան գրադարանի նորաստեղծ անկյուններով, «մագաղաթաբույր» գրքերով։

Հրաշալի քննարկում տեղի ունեցավ Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» ստեղծագործության շուրջ, որին մեծ սիրով մասնակցեցին դահլիճում գտնվող գրեթե բոլոր հյուրերը. այն այնքան հաճելի էր, այնքան ակնահաճո, որ ուզում էիր անվերջ լսել ու հմայվել։

Մասնակիցները նաև դիտեցին ստեղծագործության մասին պատմող տեսանյութ՝ էլ ավելի հարստացնելով իրենց գիտելիքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով