ՍՐՏԻՑ ԲԽԱԾ ՄԱՆԿԱԳԻՐԸ
Սուրեն Մուրադյան 95
Վայոց Ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ սիրված մանկագիր, երգիծաբան Սուրեն Մուրադյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառում։
Հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտները՝ դասվար Լ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ։
Միջոցառման ընթացքում հնչեց Սուրեն Մուրադյանի «Արկածային այբուբեն» ստեղծագործությունը, որը մեծ սիրով ու ջերմությամբ ներկայացրեց մեր հեքիաթասաց մորաքույրը։
Երեխաները նույնպես մասնակցեցին հեքիաթի քննարկմանը՝ տարբեր հերոսների կերպարներ մարմնավորելով։
Նրանք մեծ խանդավառությամբ կռահեցին բոլոր հանելուկները, դիտեցին Մուրադյանի «Նապաստակը և դերձակը» ստեղծագործության հիման վրա նկարահանված մուլտֆիլմը, շրջայց կատարեցին գրադարանում՝ իրենց հետ տանելով անմոռանալի հուշեր


















