ԿԻՆ՝ ԳԱՐՆԱՆ ԱՄԵՆԱՍԻՐՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Գարունը բնության զարթոնքն է, կինը՝ այդ ծաղկման ներշնչանքն ու կենսատու էներգիան, իսկ սերը այն կամուրջն է, որը միավորում է նրանց՝ դարձնելով աշխարհն ավելի ջերմ ու լուսավոր։ Սիրելի՛ կանայք և աղջիկներ, գարունը սկսվում է ձեզանով՝ ձեր ժպիտով, ձեր անսահման ջերմությամբ,որ դուք սփռում եք ձեր շուրջը։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր օրացույցը ներկվում է գեղեցկությամբ ու գույներով։ Սա միամսյակ է, երբ բնությունն ու կինը արթնանում են նույն ներդաշնակությամբ։ Գրադարանն ու կինը շատ նման են…
Երկուսն էլ ունեն լուռ ուժ, երկուսն էլ պահպանում են աշխարհի իմաստնությունը, և բացահայտվում են միայն նրանց համար, ովքեր գիտեն սիրել ու «կարդալ» հոգին։ Ինչպես լավագույն գրքերը, այնպես էլ դուք՝ ոգեշնչում եք, սովորեցնում և դարձնում աշխարհն ավելի բարի։
Գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված կանանց միամսյակին «Կին՝ գարնան ամենասիրուն բանաստեղծություն» խորագրով։
Այս գեղեցիկ միջոցառմանը երաժշտական կատարումներով մասնակցում էին Եղեգնաձորի մշակույթի պալատի «Մեղեդի» ստուդիայի սաները՝ ղեկավար՝ Անդրանիկ Հարությունյան։
Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները և վարժարանի աշակերտները ասմունքեցին հայ գրականության լավագույն գոհարներից՝ նվիրված մայրերին, կնոջը և գարնան զարթոնքին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Armat» պարային համույթին (գեղարվեստական ղեկավար Օֆելյա Թադևոսյան)
իրենց գեղեցիկ և հիասքանչ ելույթի համար,
որը դարձավ միջոցառման ամենահիշվող ու ոգեշնչող պահերից մեկը։
Գեղեցիկ համագործակցության արդյունքում ունեցանք ջերմ, հուզիչ և հիշարժան միջոցառում։
Թող գարունը միշտ լինի ձեր սրտերում…
#ԿանանցՄիամսյակ#Գարուն#Գրադարան#Մշակույթ#Ոգեշնչում











