ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ
#ՄանկապատանեկանԳրքիևերաժշտությանՇաբաթ
Վայոց ձորի մարզային գրադարանում շուտով իր դռները կբացի Մանկապատանեկան գրքի շաբաթը ՝ խոստանալով հագեցած, հետաքրքիր և անմոռանալի օրեր բոլոր փոքրիկ ու պատանի ընթերցողների համար ։
Այս շաբաթը լի է լինելու բազմազան միջոցառումներով ։ Կկազմակերպվեն հեքիաթի ժամեր , գրքի քննարկումներ , ստեղծագործական խաղեր ու մրցույթներ, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա բացահայտելու իր երևակայությունն ու ստեղծագործական միտքը։ Գրադարանում կհնչեն սիրելի հեքիաթներ, կծնվեն նոր հերոսներ, և ամեն անկյունում կզգացվի գրքի ջերմությունն ու գիտելիքի լույսը։
Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր երեխա այս շաբաթվա ընթացքում գտնի իր սիրելի գիրքը, բացահայտի ընթերցանության հաճույքը և սիրի գրադարանը՝ որպես գիտելիքի ու երևակայության հրաշալի աշխարհ։
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Մանկապատանեկան գրքի շաբաթին և միասին դարձնելու այն իսկապես հագեցած, գունեղ և անչափ հետաքրքիր։
