Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի, 2026
Նախաձեռնում են ընթերցողները

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է

Ֆեմինիզմ թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում Եղեգնաձորի վարժարան-ի 10-րդ դասարանի աշակերտները, հասարակագիտության ուսուցչուհի Լ. Ներսիսյանի ուղեկցությամբ, այցելեցին գրադարան։

Այցի ընթացքում աշակերտները անցկացրեցին սոցիոլոգիական հարցում՝ ուսումնասիրելով տղա և աղջիկ ընթերցողների հարաբերակցությեւնը, ինչպես նաև պարզելով, թե գրադարանում որքանով են առկա տվյալ թեմային համապատասխան գրքեր։

Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ ընթերցողների մեծ մասը կարևորում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները, սակայն շատերը նշեցին, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս թեմայով գրականության համալրմանը։

Գրադարանի աշխատակիցները ներկայացրին առկա գրքերը, ինչպես նաև ընդգծեցին, որ մշտապես ձգտում են հարստացնել գրադարանը ժամանակակից և արդիական թեմաներով գրականությամբ։

Հանդիպումը դարձավ հետաքրքիր փորձառություն՝ միավորելով հետազոտությունը, քննարկումը և սովորելու ցանկությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով