ՍԵՐԳԵՅ ՈՒՄՐՇԱՏՅԱՆ
Գրքի ամենաարժեքավոր տեղը՝ գրադարանում։
Գրադարանի լավագույն բարեկամ Անի Փաշայանը իր հեղինակած գիրքը, որը պատմում է ականավոր բժիշկ Սերգեյ Համբարձումի Ումրշատյանի կյանքի, մասնագիտական ուղու և մարդկային բարձր արժեքների մասին, նվիրեց Վայոց ձորի մարզային գրադարանին։
Այս գեղեցիկ նախաձեռնությունը կարևոր ներդրում է գրադարանի գրքային ֆոնդի հարստացման գործում և հնարավորություն կտա ընթերցողներին ավելի մոտիկից ճանաչել անվանի բժշկի կյանքն ու գործունեությունը։
Թող այս գիրքը դառնա ոգեշնչման աղբյուր երիտասարդների համար՝ փոխանցելով մարդասիրության, նվիրումի և մասնագիտական ազնվության արժեքները։ Շնորհակալություն հեղինակին այս արժեքավոր նվերի և հիշողությունը պահպանելու կարևոր առաքելության համար
