Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված «Վայոց ձորի մշակութային հիշողությունը սերունդներին» խորագրով գրքային ցուցահանդեսը հյուրընկալեց Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշակերտներին՝ գրադարանավար Արփինե Գրիգորյանի ուղեկցությամբ։

Այցը դարձավ պատմամշակութային ժառանգության ճանաչման, գրքի միջոցով բացահայտումների և սերունդների միջև մշակութային երկխոսության գեղեցիկ առիթ։

Հանդիպման ընթացքում Արեգ Բաբայանը ներկայացրեց իր հեղինակած «Լեգենդ, թե՞ իրականություն» գիրքը՝ անդրադառնալով վիշապաքարերի խորհրդավոր աշխարհին, դրանց պատմական ու մշակութային նշանակությանը։

Վիշապաքարերը մեր նախնիների թողած այն բացառիկ ժառանգություններից են, որոնք դարեր շարունակ շարունակում են հետաքրքրել, զարմացնել և նոր հարցեր առաջադրել։ Դրանց շուրջ ձևավորված պատմություններն ու գիտական ուսումնասիրությունները մեզ հրավիրում են բացահայտելու անցյալի առեղծվածները՝ հարցնելով՝ որտե՞ղ է ավարտվում լեգենդը, և որտե՞ղ է սկսվում իրականությունը։

Նման հանդիպումները կարևոր են, քանի որ մշակութային ժառանգությունը պահպանվում է ոչ միայն գրքերում ու հուշարձաններում, այլև այն ժամանակ, երբ նոր սերունդը ճանաչում, ուսումնասիրում և արժևորում է իր պատմությունը։

Շնորհակալություն Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին՝ մեր գրադարան այցելելու և մշակութային ժառանգության բացահայտման այս գեղեցիկ նախաձեռնությանը միանալու համար։

Վայոց ձորի մարզային գրադարան

#ԵվրոպականԺառանգությանՕրեր#ՎայոցՁորիՄշակույթ#ՄշակութայինԺառանգություն#Վիշապաքարեր#ԳիրքԵվԺառանգություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով