ԱՆԳԼԵՐԵՆ ԳՐՔԵՐ
Սիրելի’ ընթերցասերներ,
Մեր գրադարանի գրքային ֆոնդը համալրվել է անգլերեն լեզվով արժեքավոր և հետաքրքիր գրականությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում Հայկ Ղազարյանին՝ գրադարանի կողքին լինելու, ընթերցանությունը խրախուսելու և մեր ընթերցողների համար նոր հնարավորություններ բացելու համար։
Նվիրաբերված գրքերի շարքում ընթերցողները կարող են գտնել համաշխարհային գրականության հայտնի ստեղծագործություններ, ժամանակակից գրականություն, ինչպես նաև տարբեր թեմատիկ ուղղվածության գրքեր։ Այս համալրումը հատկապես հրաշալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն վայելել ընթերցանությունը, այլև կատարելագործել անգլերենի իրենց իմացությունը՝ կարդալով բնագրով։
Գրքերը շուտով կլինեն ձեր սեղաններին:
