Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՄիջոցառումներ

ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՏԵՐԵՎԸ…

Վայոց ձորի մարզային գրադարանում այսօր կայացավ ամերիկացի գրող Օ’Հենրիի «Վերջին տերևը» ստեղծագործության քննարկում, որը կազմակերպել էր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի մայրենի լեզվի ուսուցչուհի Կ. Մովսիսյանը, որն իր խոսքում ներկայացնելով ստեղծագործությունը՝ մարդկային մի շարք որակների հետ կարևորեց նաև անձնազոհությունը՝ սահուն կերպով այն կապելով մեր անմահ հերոսների անձնազոհության հետ։ Մասնակից 5_րդ դասարանցիները նախ գեղեցիկ և յուրովի ներկայացրին ստեղծագործության բովանդակությունը, ապա խոսեցին իրենց զգացողությունների մասին, ներկայացրին ստեղծագործության իրենց նախընտրելի վերջաբանը և տերևների վրա գրելով իրենց մտքերը՝ լցրին «արժեքների արկղիկը»։ Միջոցառման վերջում ներկաները դիտեցին գրադարանի կողմից պատրաստված «Կյանքը գրքերում» խորագրով տեսանյութը, ուր ներկայացված էին կյանքը սիրելու, նրա համար անտրտունջ պայքարելու ու այն դեպի լուսավորն ու դրականը տանելու վերաբերյալ գրքեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով