ԵԹԵ ՀԱՅ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ԶԻՆՎՈՐ ԵՍ
Մարզային գրադարանի սպասարկման բաժինը Հայոց բանակի 31-ամյակին ընդառաջ կազմակերպել էր «Եթե հայ ես, ուրեմն զինվոր ես» խորագրով միջոցառում, որի ընթացքում տեղի ունեցավ նաև 44-օրյա պատերազմում զոհված անմահ հերոս Ալեն Մարգարյանին նվիրված «Բոլորիս Ալենը» գրքի քննարկում։ Միջոցառման ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց բանակի բոլոր զոհված հերոսների վառ հիշատակը, դիտեցին հերոս Ալեն Մարգարյանի մասին պատմող տեսանյութ, ընթերցեցին գրքից հատվածներ, իսկ վերջում, որպես կարգախոս, իրենց հետ տարան հերոս Ալեն Մարգարյանի հետևյալ խոսքերը՝ «Երբեք մի վախեցեք ոչ մի բանից, միշտ շարժվեք, ու այն, ինչ ձեզ կթվա անհասանելի ու դժվար, հենց այդ ուղղությամբ շարժվեք»։