ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր գրադարանի հյուրերն էին Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ռինա Պողոսյանի և հայոց լեզվի ուսուցչուհի Ծովիկ Կոստանյանի ուղեկցությամբ։ Երեխաները շրջայց կատարեցին գրադարանում, գրանցվեցին որպես ընթերցողներ, մասնակցեցին գրադարանի կողմից պատրաստված ուսուցողական խաղերին, դիտեցին տեսանյութեր, հանդես եկան փոքրիկ ելույթով և իրենց կարծիքներով կիսվեցին մեր «Տպավորությունների արկղիկում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով