ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ-139
«Զորեղ ու անհավասարակշիռ տարերքի բանաստեղծ է Զարյանը։ Նրա տաղանդի լավագույն առանձնահատկություններից մեկը պատկերավոր, շքեղ մտածողությունն է, որ զարմանալիորեն թարմ է, էքսպրեսիվ ու միշտ միտում է մոնումենտալության։ Բանաստեղծական միտքն ու պատկերը նրա մոտ համարյա միշտ ռոմանտիկ շաղախ ունեն, սլացիկ են, վերացականության մեջ` կոնկրետ և կոնկրետության մեջ` նուրբ ու թափանցիկ։ Զարյանը հոգեբանական բարդությունների մեջ պարզ է, խոր ու համոզիչ»։
Վահագն Դավթյան