ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ
Վայոց ձորի մարզային գրադարանում, ջերմ ու անմիջական միջավայրում տեղի ունեցավ հանդիպում տաղանդաշատ վայոցձորցի, «Անձրևաշեն» գրքի հեղինակ Սվետլանա Հարությունյանի հետ, ում ողջունելու և ում հետ ծանոթանալու էին եկել Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի երրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Ստեփանյանի ուղեկցությամբ։
Հանդիպումն անցավ շատ ջերմ և մտերմիկ մթնոլորտում, երիտասարդ գրողը պատկերավոր և երեխաների հետ անմիջական շփման միջոցով ներկայացրեց իր առաջին պատկերագիրքը, այնուհետև միասին փորձեցին նկարել ստեղծագործության հերոսներ Կայծիկին ու Ջրիկին։
Անդրանիկ գրքի լույս ընծայման առթիվ սիրով շնորհավորում ենք Սվետլանա Հարությունյանին՝ մաղթելով նրան նորանոր ստեղծագործական վերելքներ և բազում ընթերցողներ։