«ՎԱՅՈՑ ՁՈՐ» ԳՐԱԿԱՆ ԽՄԲԱԿ. ՀԵՔԻԱԹԻ ԺԱՄ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի երկրորդ դասարանի աշակերտներն էին մեր գրական խմբակի այսօրվա հյուրերը՝ դասվար Շ. Պողոսյանի ուղեկցությամբ։ Փոքրիկ ընթերցողները մեր նոր կահավորված ընթերցասրահում մեծ սիրով ու հետաքրքրությամբ լսեցին բարության ու ընկերասիրության մասին հեքիաթներ, դիտեցին գրադարանի կողմից պատրաստված թեմատիկ տեսանյութ, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներով։ Հեքիաթի ժամն անցկացրեց գրադարանավար Լիլիթ Հակոբյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով