ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՏԱՓԻ ԴՊՐՈՑԻ ՀԵՏ
Վայոց ձորի մարզային գրադարանում անցկացվեց հերթական հետաքրքիր հանդիպումը։
Այս անգամ մեր հյուրերն էին Գետափի դպրոցի և Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշակերտները։
Երեխաները ոչ միայն ակտիվ մասնակցեցին քննարկմանը, այլև իրենց խորքային մտքերով և անսպասելիորեն հասուն հարցադրումներով իսկապես զարմացրին մեզ։
Նրանց հետաքրքրվածությունը մեդիագրագիտության հանդեպ, պատասխանատվությամբ մոտեցումը և սովորելու մեծ ցանկությունը հանդիպումը դարձրեցին առավել շահավետ և ոգեշնչող։
Մեդիագրագիտությունը մեր ժամանակի կարևորագույն հմտություններից է, իսկ գրադարանները՝ այն տարածելու լավագույն հարթակներից մեկը։
Հանդիպման ավարտին մասնակիցները շրջայց կատարեցին գրադարանում՝ ծանոթանալով բաժիններին և իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերին։
#Մեդիագրագիտություն#ԹվայինՔաղաքացիություն#ՎայոցՁորիԳրադարան#ԳրադարանԱզդեցիկՀարթակ#MediaLiteracy#DigitalCitizenship








