ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին ֆրանսահայ ամուսիններ երաժշտագետ Արմինէ Գրիգորեանը և ճարտարագետ Յարութիւն Խաչատուրեանը, ովքեր գրադարանին նվիրեցին իրենց հեղինակած բարձրարժեք ու բովանդակությամբ ինքնատիպ գրքերը՝ «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» և «Խաչքար. խաչքարի արվեստը»։
Նրանք շրջայց կատարեցին գրադարանում, իսկ մանկական բաժնին նվիրեցին ուսուցողական և ժամանցային խաղեր։
Շնորհակալություն արժեքավոր նվերների համար ։