ՏՆՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանն այսօր հյուրընկալել էր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Ներսես քահանան, ով տնօրհնեքի արարողություն կատարեց գրադարանում։ Գրադարան էին այցելել նաև «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի և Եղեգնաձորի ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները և նրանց ծնողները՝ Խնկանուշ Մարկոսյանի ուղեկցությամբ
Ներկաները դիտեցին «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացումը և խաղացին գրադարանի կողմից պատրաստված հետաքրքիր և ուսուցողական խաղեր։