Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ԵՁՂԵԳՆԱՁՈՐԻՆ


«Գրական Վայոց ձոր» շարքից ձեզ ենք ներկայացնում Անահիտ Մաշինյանի
«Եղեգնաձորին» ստեղծագործությունը։
Կարդում է գրադարանավար Արմենուհի Սահակյանը։

ԵՂԵԳՆԱՁՈՐԻՆ

Նիրհում ես հանգիստ

Գիշերում այս մութ,

Մի գունատ լուսին՝

Ժայռերիդ ուսին…

Ինձ հարազատ ես

Դու դարձել այսօր,

Ի՛մ Եղեգնաձոր…

Լուսաբացներդ վառ ու արևոտ

Մրգերդ քաղցր ու անուշահոտ,

Ինձ հարազատ ես

Դու դարձել այսօր,

Ի՛մ Եղեգնաձոր…

Հպարտ լեռներդ,

Սեգ-սեգ ժայռերդ,

Քո գրկում ապրող

Մարդկանց դեմքերը

Հարազատ են

Ինձ դարձել այսօր,

Ի՛մ Եղեգնաձոր…

Ու թե հեռանամ

Մի օր էլ հանկարծ,

Ինձ հետ կտանեմ

Դեմքեր հարազատ,

Հուշեր հարազատ,

Երբ լինեմ մոլոր,

Կարոտը միշտ էլ

Կխոսի իմ մեջ,

Ի՛մ Եղեգնաձոր…

Արփայի նման

Հանդարտ կհոսի

Կյանքը այս ձորի,

Եվ Ջրովանքն ու Նորավանքը

Կփրկեն բարին…

Իմ սրտի խորքում

Թեպետ ապրում է

Գեղեցիկ Լոռին,

Բայց հարազատ ես

Ինձ դարձել այսօր,

Ի՛մ Եղեգնաձոր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով