Շաբաթ, 4 Մայիսի, 2024
Հիշենք մեր մեծերին

ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆ_380

Նյուտոնը ծնվել է 1642 թվականին, ձմռան բքին, ծննդյան տոներից հետո, երբ քամին դժնի ու թախծոտ ոռնում էր Վուլսթրոպի բուխարիների ծխնելույզներում։ Ծնվել է ժամանակակից շուտ և այնքան տկար ու նվազ է եղել, որ քահանա Վարնավա Սմիթը չէր կարծում, թե նա կապրի։ Ինքը Նյուտոնը հետագայում ասում էր. «Մայրս պատմում էր, որ ես այնքան փոքր եմ ծնվել, որ ինձ կարելի էր լողացնել գարեջրի մեծ գավաթի մեջ»։ Սակայն տկար մանուկը ի զարմանք բոլորի կենդանի մնաց և տարօրինակ է, որ իր երկար կյանքի ընթացքում գրեթե երբեք չհիվանդացավ, ութսունչորս տարեկանում կորցրել էր միայն մեկ ատամը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով