Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Հետաքրքիր է իմանալՀիշենք մեր մեծերին

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք ՈՐ

#Շառլ_Պերրո_396

Շառլ Պերրոն 8 տարեկանում ընդունվել է քոլեջ: Սկզբում նա հաճույքով էր սովորում: Հետո սկսվեցին խնդիրները: Տանը նա վիճաբանում էր հոր և եղբայրների հետ, իր կարծիքը պնդում տարբեր հարցերի շուրջ: Իսկ քոլեջում նրանից պահանջում էին ամեն ինչ անգիր սովորել, ուսուցչի ասածը կրկնել բառ առ բառ և երբեք չվիճել: Իսկ նա հաճախ էր վիճում: Եվ մի անգամ նրան դասարանից դուրս արեցին: Նրա ընկեր Բորենը նույնպես թողեց դասը և միացավ Շառլին: Տղաները եկան Փարիզի Լյուքսեմբուրգյան այգի և սկսեցին մտածել, թե ինչ անեն: Նրանք գիտեին, որ պետք է սովորեն, բայց քոլեջ վերադառնալ չէին ուզում: Եվ որոշեցին ինքնուրույն պարապել: Բորենը գալիս էր Շառլի մոտ առավոտյան 8-ին, և նրանք մինչև կեսօր պարապում էին: Հետո ճաշում էին ու կրկին պարապում մինչև երեկո: Տղաները միասին կարդում էին հին հեղինակների գրքեր, հունարեն և լատիներեն էին սովորում: Մի խոսքով` յուրացնում էին այն բոլոր առարկաները, որոնք անցնում էին քոլեջում: Եվ ի վերջո, Պերրոն մեծացավ կրթված ու գիտակ:

Աշխարհում առաջին մանկական տպագիր գրքի հեղինակը հենց հանրահայտ հեքիաթագիր Շառլ Պերրոն է:

Այդ ժամանակ Շառլ Պերրոն 68 տարեկան էր՝ արդեն հայտնի գրող և պաշտոնյա: Ահա թե ինչու, խուսափելով ծաղրուծանակից, նա հեքիաթների ժողովածուն հրատարակեց իր որդու անունով: Բայց հենց այդ գիրքը, որի վրա հեղինակը վախեցավ իր իսկական անունը դնել, նրան համաշխարհային ճանաչում բերեց:

Հեքիաթների գիրքն ընթերցողներին շատ դուր եկավ. Փարիզում օրական քսան, երեսուն, նույնիսկ հիսուն գիրք էր վաճառվում: Դա իսկական հաջողություն էր: Շուտով ողջ Եվրոպան սիրեց այդ հեքիաթները:

Ամեն ինչ սկսվեց, երբ Փարիզում տպվող մի ամսագրում հայտնվեց «Քնած գեղեցկուհին» հեքիաթը: Հեքիաթն այնքան դուր եկավ ընթերցողներին, որ նրա հեղինակը հաջորդ տարի որոշեց «Իմ մայր Սագի հեքիաթները» վերնագրով գիրք գրել: Հեղինակը գիրքն այդպես է անվանել, քանի որ հեքիաթները գրել է սագի փետուրով:

Ահա այսպիսին էր աշխարհում առաջին մանկական տպագիր գրքի հեղինակ Շառլ Պերրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով