Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆ

Հրանտ Մաթևոսյանը ամենից առաջ զգում է իր ժողովրդին, իր հերոսներին, իր եզերքը։ Բոլոր նյարդերով։ Դրա շնորհիվ էլ նա երևան է գալիս որպես ուժեղ մտածող, արձակին տալիս նաև իմացական ուժ, բնական պատկերներով մեծ մտածումների մեջ քաշում նաև ընթերցողին։
Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում նրա խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին:

Հրանտ Թամրազյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով