Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ 104

Ա՛խ, ափսո՜ս, որ հիմա այսպես

Լուռ ու անամոք եմ դարձել,

Թողած քնար ու քնքշություն,

Գանգատ ու բողոք եմ դարձել.

Մատուռ էի՝ աղոթքով լի,

Հիմա՝ խոժոռ մի կռատուն,

Չարերի դեմ չարով լցված՝

Լերկ ու անողոք եմ դարձել։

***

Ո՞վ է տեսել, որ քարտեզը

Կոկորդ սեղմող մի ձեռք լինի,

Կապույտ-կանաչ-դեղին գույնը

Աչքիդ՝ կարմիր մի վերք լինի.

Ճշմարիտը ստիպումով

Հազար հանդերձ առնի վրան,

Սուտը՝ այսքա՛ն երեսպատռած,

Այսքան լկտի ու մե՛րկ լինի։

***

Դրախտավայր ասացինք՝

Իսկ դու՝ խութ ու խանդակ, հո՛ղ,

Վիշապաքաղ ասացինք,

Իսկ դու՝ խեղճ ու կրակ, հո՛ղ,

Տեղից ելնողը խլեց,

Խաբեց, բամփեց քո գլխին,

Բարձրավանդակ ասացինք,

Իսկ դու դարձար վանդա՜կ, հո՛ղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով