Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

ԽԱԲԻՐ ԻՆՁ

Փ.Էքման՝ «Խաբիր ինձ»

Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն: Փոլ Էքմանն այժմ թարմացրել է իր հետազոտությունները՝ առավել խորությամբ ներթափանցելով ստի և ստերը քողազերծելու մեթոդների մեջ: Միջազգայնորեն ճանաչված գործիչների, օրինակ՝ Ադոլֆ Հիտլերի, Ռիչարդ Նիքսոնի խաբեության մարտավարությունները և հավատարմության երդումը խախտած ամուսինների ու հանցագործների վարքը վերլուծելով՝ Էքմանը ցույց է տալիս, որ ստախոսի հաջողությունը հաճախ կախված է հոժարակամ և անմեղ «զոհից»: Նա նկարագրում է ստերի տեսակները և ստի ձախողման պատճառները, մեկնաբանում՝ ինչպես են ստախոսի մարմինը, ձայնը և դիմախաղերը մատնում սուտը, և ինչպես են նրանք նույնիսկ այդ դեպքում կարողանում մոլորեցնել պրոֆեսիոնալ սուտ բռնողներին՝ դատավորներին, ոստիկաններին, որոշ դեպքերում՝ անգամ ստի դետեկտորին։

Էքմանի վերոնշյալ հետազոտությունների վրա է հիմնված «Խաբիր ինձ» ամերիկյան հայտնի հեռուստասերիալը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով