2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանը 2022թ իր գործունեությունը սկսել է՝ կատարելով գրադարանի առջև դրված հիմնական խնդիրները՝ ընթերցողների վերագրանցում, թեմատիկ դարակների ձևավորում, գրքային ցուցահանդեսների կազմակերպում, գրադարանային հավաքածուի պահպանում, համալրում, ընթերցողների սպասարկում, գրադարանային միջոցառումների կազմակերպում, ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների կատարում, ըստ ժամանակացույցի դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում և այլ աշխատանքներ։
2022թ մարզային գրադարանը ցուցաբերել է հետևյալ ցուցանիշները՝
Գրադարանային հավաքածուի պահպանում՝ 64405 միավոր
Ընթերցողների քանակ՝ 2601
Հաճախումների քանակ՝ 42369
Գրադարանային -տեղեկատվական սպասարկում՝ 49797
Գրադարանային հավաքածուի համալրում՝ 1246
Միջոցառումներ՝ 118
Մամուլի թվայնացում՝ 11168 էջ
Էլեկտրոնային համահավաք գրացուցակ մուտքագրում՝ 1129 միավոր
Ֆբ էջի դիտումների քանակ՝ 72778
Ֆբ էջի հրապարակումներ՝ 537
Ֆբ էջի հետևորդների քանակ՝ 5305