ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ 164
Այսօր` ապրիլի 18-ին, հայ գրող, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է։
«Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով։ Ու նրան նայելիս թվում էր, իսկապես, թե այդգեղեցկության տեր տղամարդն ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, քան կենսասեր։ Եվ առաջին բանն իրոք որ աչքի էր ընկնում մեր վիպասանի բնավորության մեջ՝ դա նրա կենսասիրությունն էր, բուռն, անհագ կենսասիրությունը, որով մեծապես տոգորված են և նրա երկերը։ Կյանքով լեցուն՝ նա սիրում էր կյանքն իր ամբողջությամբ, իր բոլոր արտահայտությունների մեջ»:
Ստեփան Զորյան