Չորեքշաբթի, 1 Մայիսի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

ՍԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻՆ

20-րդ դարում անհնար է արվեստը հասկանալ առանց կոնտեքստի։ Այժմ գեղանկարչության յուրաքանչյուր ուղղություն ունի իր տեսությունը։ Հենց արվեստը հասկանալու մասին է այս գիրքը։ Ի վերջո ի՞նչ է նրա ամենահայտնի կտավը՝ «Սև քառակուսին»։ Ո՞րն է դրա արժեքը։ Արվեստի երկու նոր տեսակները՝ լուսանկարչությունն ու կինեմատոգրաֆը, որոնք առաջացան 19-րդ ու 20-րդ դարերի խաչմերուկին, դասական գեղանկարչությունից վերցրին դիմանկարներ և բնապատկերներ ստեղծելու գործի մեծ մասը։ Եվ գլխավորապես ֆոտոն սկսեց իրեր և ձևեր պատկերել։ Այսինքն՝ աշխարհը կտավի վրա ճշգրիտ պատկերելու կարիք այլևս չկար։ Հենց այդ ժամանակ էլ Մալեվիչն առաջարկեց գեղանկարչության նոր ձև՝ սուպրեմատիզմ։ Ըստ այդմ՝ արվեստը պետք է լինի առանց սահմանների, կանոնների, պետք է առաջադրի միտք ու բովանդակություն, մերժի իրականության սոսկական պատճենումը։ «Սև քառակուսին» դարձավ մանիֆեստ, շրջադարձային կետ՝ անցյալում թողնելով դասական արվեստը։ Այս գրքում Մալեվիչը բացատրում ու հիմավորում է իր որոշումը, ներկայացնում արվեստի զարգացման մասին իր պատկերացումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով