Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԱՐևՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

Արևմտահայ գրականության պահպանման, տարածման և զարգացման գործում մեծ դերակատարում ունեն գրադարանները։

Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկեց արևմտահայ գրականության միամսյակը։

Այսօր մեր հյուրերն էին Vayots Dzor Regional State College/Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ -ի սաները ՝ դասախոս Գ. Ավագյանի ուղեկցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ա. Ավագյանը։ Ընթերցվեցին արևմտահայ քնարերգության լավագույն նմուշներից՝ կյանքի, հայրենիքի, բնության և սիրո մասին, ստեղծագործություններն ավելի խորը ապրելու և ընկալելու համար խոսվեց արևմտահայ գրողների ապրած ժամանակաշրջանի և անցած ուղղու մասին։

Ներկաները միասին երգեցին արևմտահայ մեծանուն գրող Մեծարենցի «Կարմիր ծաղիկ մը գարունի» և «Սիրերգ» երգերը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց թեմատիկ գրքային ցուցահանդես։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով