Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԱՅԲՈՒԲԵՆ ՀԱՅՈՑ, ԳՐԵՐ ՍՐԲԱՇԵՆ


Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Այբուբեն հայոց, գրեր սրբաշեն» խորագրով միջոցառում, որին մասնակցեցին Արփիի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտները՝ դասվար Մերի Բայաթյան։ Նրանք հանդես եկան հայոց գրերին և մեծն ուսուցիչ Մաշտոցին նվիրված միջոցառումով, որի ընթացքում հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ և երգեր։ Խոսքով հանդես եկավ նաև գրադարանի մանկական բաժնի վարիչ Կարինե Ալեքսանյանը՝ նշելով, որ մեր հավերժության ճամփան ԱՅԲՈՒԲԵՆՆ է մեսրոպյան, սիրենք և անաղարտ պահենք մեր Հայոց լեզուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով