ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԳԻՐԸ
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ բացառիկ ու հիշարժան միջոցառում՝ նվիրված հայոց մեծ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1665-ամյակին։
Օրվա խորհուրդը լի էր հայրենասիրական շնչով, ազգային արժեհամակարգի կարևորության գիտակցումով և մշակութային գեղեցիկ պահերով։
Միջոցառման ընթացքում հնչեցին Նանսեն Միքայելյանի այբուբենին նվիրված բանաստեղծությունները, որոնք հանդիսատեսին տարան դեպի հայոց գրերի ստեղծման վեհ պատմությունը՝ ընդգծելով մեր լեզվի և գրի անգնահատելի դերը։
Մեծ երախտագիտություն ենք հայտնում Եղեգնաձորի առաջին դպրոցի առաջին դասարանի փոքրիկ սաներին՝ դասվար Լ. Հովհաննիսյան, Եղեգնաձորի վարժարանի աշակերտներին
, ինչպես նաև երաժշտական դպրոցին ![]()
՝ միջոցառումն ավելի տպավորիչ և գեղեցիկ դարձնելու համար։
Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս հիշեցնել՝ Մեսրոպ Մաշտոցի գործը հավերժ է, իսկ նրա թողած ժառանգությունը՝ մեր ինքնության անբաժան մասն ու հպարտության աղբյուրը։












