Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Մի կտոր Վայոց ձորՄիջոցառումներ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂԻ ՀԵՏ

#ազգայինգրադարանայինշաբաթ

#միկտորՎայոցձոր

#ՖոլիկՀակոբյան

#Վերադարձակունքներինգրքայինցուցահանդես

Պահպանելով վայոցձորյան մշակութային ավանդույթները՝ մարզային գրադարանի սպասարկման բաժնում բացվեց «Վերադարձ ակունքներին» խորագրով գրքային ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր վայոցձորցի ստեղծագործող, ՀՀ վաստակավոր ուսուցիչ, գրող, լրագրող, ՀՀ գրողների միության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի անդամ Ֆոլիկ Հակոբյանը։

Ցուցահանդեսում ներկայացված էր Վայոց ձորի հարուստ մշակութային ժառանգությանը նվիրված գրքերի հավաքածու, որտեղ առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում նաև Ֆոլիկ Հակոբյանի հեղինակած ստեղծագործությունները։

Հանդիպման ընթացքում գրողը կիսվեց հետաքրքիր հուշերով՝ անդրադառնալով իր և վայոցձորցի այլ ստեղծագործողների կյանքին, ինչպես նաև պատմեց նշանավոր մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին։ Նա կարևորեց գրադարանի առաքելությունը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման և սերունդներին փոխանցման կարևոր օջախ։

Ապրելով հայրենի Քարագլուխ գյուղում, հավատարիմ մնալով իր արմատներին և սիրով լցված լինելով բնության ու մարդկանց հանդեպ՝ նա շարունակում է իր ստեղծագործական ճանապարհը։

Հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով