Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԳԻՐԸ

#Ազգայինգրադարանայինշաբաթ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ բացառիկ ու հիշարժան միջոցառում՝ նվիրված հայոց մեծ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1665-ամյակին։

Օրվա խորհուրդը լի էր հայրենասիրական շնչով, ազգային արժեհամակարգի կարևորության գիտակցումով և մշակութային գեղեցիկ պահերով։

Միջոցառման ընթացքում հնչեցին Նանսեն Միքայելյանի այբուբենին նվիրված բանաստեղծությունները, որոնք հանդիսատեսին տարան դեպի հայոց գրերի ստեղծման վեհ պատմությունը՝ ընդգծելով մեր լեզվի և գրի անգնահատելի դերը։

Մեծ երախտագիտություն ենք հայտնում Եղեգնաձորի առաջին դպրոցի առաջին դասարանի փոքրիկ սաներին՝ դասվար Լ. Հովհաննիսյան, Եղեգնաձորի վարժարանի աշակերտներին 🎓, ինչպես նաև երաժշտական դպրոցին 🎼🎹՝ միջոցառումն ավելի տպավորիչ և գեղեցիկ դարձնելու համար։

Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս հիշեցնել՝ Մեսրոպ Մաշտոցի գործը հավերժ է, իսկ նրա թողած ժառանգությունը՝ մեր ինքնության անբաժան մասն ու հպարտության աղբյուրը։

#Մեսրոպմաշտոց

#հայոցգրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով