Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ 2026

#ԴՊՐՈՑԱԿԱՆԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆՏԻՐՈՒՅԹՈՒՄ

#ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆՈՒՂԻՆՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՈՒԺՈՎ

Կայացավ «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում․ փորձ, զարգացում և համագործակցություն» խորագրով հանդիպումը՝ մարզի մի շարք դպրոցների, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Մալիշկայի համայնքային գրադարանավարների մասնակցությամբ։

Հանդիպման նպատակն էր՝ միավորել ոլորտի նվիրյալ մասնագետներին՝ համատեղ մտածելու, արժևորելու անցած ճանապարհը, և ուրվագծելու զարգացման նոր ուղիներ։ Միջոցառումը դարձավ կարևոր հարթակ՝ մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման, և փոխադարձ ճանաչման համար։ Յուրաքանչյուր գրադարան ներկայացավ որպես ինքնատիպ աշխարհ՝ իր ձեռքբերումներով, մարտահրավերներով, և հաջողության պատմություններով։ Հատկանշական էր այն գիտակցումը, որ նորարարությունը ծնվում է ոչ միայն մեծ նախաձեռնություններից, այլ նաև՝ ամենօրյա հետևողական աշխատանքից, ստեղծագործ մտածողությունից, և երեխաների հետ կենդանի շփումից։ Հանդիպման շրջանակում իրականացված հարցաթերթիկը հնարավորություն տվեց՝ բացահայտելու մասնակիցների փորձը, ձգտումները, և համագործակցության նոր հեռանկարները։ Այս նախաձեռնությունը վերահաստատեց, որ՝ յուրաքանչյուր գաղափար արժանի է ուշադրության յուրաքանչյուր փորձ՝ փոխանցման և յուրաքանչյուր մասնագետ՝ լսելի լինելու:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ մասնագիտական բարձր մակարդակի, ներգրավվածության, և համագործակցության պատրաստակամության համար։

Թող այս հանդիպումը դառնա շարունակական ու բովանդակային համագործակցության ամուր հիմք ի նպաստ դպրոցական գրադարանների զարգացման և արդիականացման:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով