ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ_120
Հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Գեղամ Սարյանի ծննդյան 120 ամյակին նվիրված՝ սպասարկման բաժնում տեղի ունեցավ պոեզիայի ժամ։
Հավաքվել էին մեր ակտիվ ընթերցողները, ովքեր կարդացին Սարյանի պոեզիայի ընտրանին։ Միջոցառումը կրում էր «Ամեն հայի սրտի համար» խորագիրը ։ Կիթառի կախարդական հնչյունների ներքո հնչեց «Մարտիկի երգը»՝ Էլենի գեղեցիկ կատարմամբ։ Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Ա. Ավագյանը շնորհակալագրեր հանձնեց սպասարկման բաժնի 2022թ. լավագույն ընթերցողներ՝Գոհար Ոսկանյանին և Էլեն Դավթյանին, լավ ընթերցելու և գրադարանի միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար։










