ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ 110
#գրադարանը_նորարարության_հարթակ
Ամենից առաջ մարդ եմ աշխարհում…
Աշխարհում ընտրած իմ ճանապարհով,
Իմ անկրկնելի փոքրիկ աշխարհով
Ամենից առաջ մարդ եմ աշխարհում։
Համո Սահյան
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Համո Սահյանի 110-ամյակին՝ «Ինձ բացակա չդնեք» խորագրով։
Միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի 7-րդ դասարանի աշակերտները, ովքեր ներկայացան գեղեցիկ սահյանական բանաստեղծություններով և երաժշտական կատարումներով։
Համո Սահյանի բանաստեղծությունները միշտ կմնան մեզ հետ՝ գաղտնիքը գրողի անսահման պարզության և միաժամանակ խորության մեջ է, զարմանալի անկեղծության, դիպուկ ու անսպասելի ընդհանրացումների մեջ։











