ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ
Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։
Պետական խորհրդանիշները պետականության կարևորագույն բաղադրիչներից են և ի հայտ են եկել վաղնջական ժամանակներից ի վեր՝ պետությունների կազմավորմանը զուգընթաց։ Յուրաքանչյուր պետություն, և անգամ առանձին մարզերն ու քաղաքները իրենց կազմավորմանը զուգընթաց ստեղծել են խորհրդանիշներ, որոնցով տարբերվել են իրարից և նաև ճանաչել միմյանց։ Պետականության բարձրագույն 3 կարևոր խորհրդանիշներն են դրոշը, օրհներգը և զինանշանը։ Սրանք անձեռնմխելի արժեքներ են և ըստ էության խորհրդանշում են ժողովրդի ամբողջ անցած ուղին և գերագույն արժեքները։
Յուրաքանչյուր մարդ պարտավոր է ճանաչել իր երկրի պետական խորհրդանիշները և հարգել դրանք։











