Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ-120

Գրադարանավարի օրվա միջոցառումների շրջանակում Վայոց ձորի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ հայ նշանավոր գրող Գուրգեն Մահարու 120-ամյակին նվիրված պոեզիայի ժամ` «Անձրևային, նուրբ աշուն» խորագրով։ Միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի աշակերտները, ովքեր սիրով ասմունքեցին Գուրգեն Մահարու բանաստեղծություններից, մեծ ուշադրությամբ լսեցին Գուրգեն Մահարու կյանքի և ստեղծագործական ուղղու մասին պատմող սպասարկման բաժնի վարիչ Վարդ Շահբազյանի և գրադարանավար Արմենուհի Սահակյանի խոսքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով