Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԻՆՁ ՊԻՈՆՆԵՐ ՉՆՎԻՐԵՍ

գրքի_քննարկում

«Կյանքն ունի իր տարօրինակ օրինաչափությունները։ Կառուցելն ավելի դժվար է, քան քանդելը, պայքարելն ավելի դժվար է, քան համակերպվելը կամ հեռանալը, սիրելն ավելի դժվար է, քան հիասթափվելը, մի քանի վայրկյան լռելն ավելի դժվար է, քան ժամերով խոսելը»։
Գոհար Նավասարդյան
Մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ ընթերցողների կողմից ամենապահանջված և ամենասիրված գրքերից մեկի՝ Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» գրքի քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին աշակերտներ և ուսանողներ։ Ծավալվեց հետաքրքիր քննարկում հերոսների, նրանց ապրումների, ընկերական և սիրային հարաբերությունների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով